Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մարտի 24-ին տեղի կունենա Տիգրան Համասյանի «Լոյս ի Լուսոյ» նախագծի առաջին համերգը: Ներկայացվելու է միայն հայ հոգևոր երաժշտություն՝ Մաշտոցի շարականներից մինչև Կոմիտաս: Տիգրան Համասյանը ելույթ կունենա Երևանի պետական կամերային երգչախմբի (գեղարվեստական ղեկավար՝ Հարություն Թոփիկյան) հետ: «Լոյս ի Լուսոյ» նախագիծը կներկայացվի Հայաստանի տարբեր մարզերի եկեղեցիներում, Ջավախքում, այնուհետև Թուրքիայի հայկական եկեղեցիներում: Պոլիսի համերգը կկայանա հին բյուզանդական եկեղեցում: